Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ամենաշատ վաստակածը

Ամենաշատ վաստակածը
20.01.2017 | 13:07

Չնայած անցած մրցաշրջանում ունեցած բարդություններին (թիմը չկարողացավ մտնել պրեմիեր լիգայի առաջին եռյակ, ինչն ինքնին մեծ անհաջողություն է)՝ անգլիական «Մանչեստր Յունայթեդը» դարձել է աշխարհի ամենաշատ վաստակած թիմը: Նրա եկամուտը կազմել է 689 միլիոն եվրո:

Գումարն այս բնականաբար ամբողջացել է ոչ միայն տոմսերի վաճառքից: Այստեղ առյուծի իր բաժինն ունեն հեռուստատեսային հեռարձակումներից եկող ներարկումները, որոնց գալիս են գումարվելու ակումբի ատրիբուտիկաների վաճառքից, գովազդային հոլովակներից, առևտրային այլ ձեռնարկներից եկող գումարները: Նախկին Խորհրդային Միության տարածքի թիմերից ամենաբարձր ցուցանիշն ունի Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»՝ 196,5 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ